Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Հունվարի 22-ին համազգային սուգ է հայտարարված: Երկրի դրոշը կծածանվի մինչև մայրամուտ»,- երեքշաբթի կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում ասել է Թուրքիայի ղեկավարը:
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել էր, որ երեքշաբթի գիշերը թուրքական Քարթալկայա հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 66 մարդ, վիրավորվել՝ 51-ը։ Հյուրերից շատերը փորձել են փախչել այրվող հյուրանոցից՝ սավաններից կապոցներ պատրաստելով։