
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
«Կառավարության հերթական ձախողումը,
Զավեշտական է՝ Օրենք, որի կարգավորման առարկան չկա․․․
2021-ին չեղարկել են 2017-2025թթ երիտասարդական քաղաքականության հայեցակարգը/ դե նախկիններն էին գրել․․․/, հինգ տարի ռազմավարություն, քաղաքականություն կամ հայեցակարգ չեն մշակել, ու հիմա բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․․․
Կարծում եմ՝ գրանտ են ստացել, և պետք էր գործ ցույց տալ․․․
Սուտ խոստումներ և թիթեռներ․․․»։