Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թևոսյան փողոցում գտնվող «Տրոլեյբուսների պարկ»-ի տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել և կա վիրավոր։
«Նշված պարկ են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, որտեղ պարզվել է, որ ստացած տեղեկությունը հավաստի է։ Մինչ ոստիկանների դեպքի վայր հասնելը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ «պոլիտրավմա հարցական, Գ.ՈՒ.Վ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 55-ամյա Լյովա Մ․-ն է։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա գտնվում է հետազոտման փուլում և ի վիճակի չէ այս պահին կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզում են, որ այդ օրը ժամը 10։30-ի սահմաններում Թևոսյան փողոցում գտնվող «Տրոլեյբուսների պարկ»-ում վիճաբանություն է տեղի ունեցել Լյովա Մ․-ի և Երևանի բնակիչներ 48-ամյա Վարդգես Պապյանի և 58-ամյա Արթուր Հովհաննիսյանի միջև, որի ժամանակ էլ վերջիններս ծեծի են ենթարկել Լյովա Մ․-ին։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժին։
Կասկածյալներից Վ․ Պապյանը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի անվտանգ երթևեկության ծառայության պետն է, իսկ Ա․ Հովհաննիսյանը աշխատում է «Քինգ Մարշալ» ընկերությունում, որպես անվտանգության աշխատակից։
Այս միջադեպի մասին իմացել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը, ով փորձել է այնպես անել, որպեսզի իրավապահները չիմանան միջադեպի մասին, սակայն այս դեպքում համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ոստիկանները Ս․ Բեջանյանին «շախ ու մատ» են արել»,-հայտնքում ՝ shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում 12 անձանց միջև ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
- Մեծ միջադեպ, ծեծկռտուք չի եղել, հրմշտոց է եղել, ես վիդեոներն եմ տեսել. Գնել Սանոսյանը՝ ՋԷԿ-ի միջադեպի մասին