Փաշինյանը պատրաստ է կատարել Բաքվի պահանջները, պատրաստ չէ կատարել սեփական ժողովրդին տրված խոստումները. Մամիջանյան
«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները, մասնավորապես ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարման պահանջը, բայց պատրաստ չէ կատարել սեփական ժողովրդին տրված խոստումները»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա հիշեցրեց Փաշինյանի խոստումներից մեկը՝ քաղաքացիների հետ Հանրապետության հրապարակում քննարկել Արցախի հակամարտության կարգավորման ուղիները։
«Ինքն արդեն հանձնել է Ացախը, բայց հրաժարվում է քաղաքացիներին պատմել, թե մինչ այդ, մինչ իր աղետալի բեմելն ի՞նչ բանակցային փաթեթներ էին առկա։
Եթե լինեն մարդիկ, որոնք հանճարեղ մտքեր արտահայտեն, թե նախագահներն իրենք կարող են դրանք հրապարակել, այդպես չէ, այդ փաստաթղթերը գաղտնի են, իսկ գաղտնիության գրիֆ Հայաստանում շնորհում է կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը»,- ասաց Մամիջանյանը։
Նա նշեց, որ լրատվականները, պաշտոնաթող նախագահները, ամենակարևորը՝ Հայաստանի քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանից հրապարակել նախորդիվ բանակցային փաթեթները, այդ պահանջին միանում է նաև Հանրապետական կուսակցության ֆրակցիան՝ ևս մեկ անգամ պահանջելով հրապարակել բանակցային փաթեթները, բայց նաև հավելեց, որ պատրաստ լինել Նիկոլ Փաշինյանի կողմից մանիպուլյացիաների։
«Բայց պահանջի տրամաբանությունը շատ պարզ է՝ Հայաստանի քաղաքացիներն այս անգամ փաստաթղթային ապացույցներով ևս մեկ անգամ պետք է համոզվեն, որ Փաշինյանը հանձնել է Արցախը, և Փաշինյանն է վտանգել Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը, չնայած դրանում կասկածող մարդկանց թիվը շատ փոքր է»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քննարկումներ են տեղի ունենում. Ալեն Սիմոնյանը՝ Մինսկի խմբի լուծարման մասին
- Երբ հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, Ալիևը հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ դրանք հավերժ մնալու էին հայկական. Հայկ Մամիջանյան
- Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
- Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
- Փաշինյանի ռեժիմն ամեն ինչ արել և անում է ՀՀ երբեմնի բանակցային դիրքերը զրոյացնելու ուղղությամբ. Էդուարդ Շարմազանով
- ԵԱՀԿ Մինսկի խումբը թեկուզ սառեցված վիճակում է, Արցախի հարցը մեծ քաղաքականության ջրի երեսին պահելու փրկօղակ է. Աշոտյան