Մարության. Փորձում են բոլորիս վախեցնել, որ հետ կանգնենք մեր պայքարից, բայց դա հնարավոր չի
«Ժողովուրդ ջան, պետական մեքենան անցել է գրոհի: Փորձում են բոլորիս վախեցնել, որ հետ կանգնենք մեր պայքարից: Բայց դա անհնար է։ Փետրվարի 1-ից բոլորս միասին բոյկոտելու ենք տրանսպորտի թանկացումը։ Իրենցից վախեցող չկա»,-հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նրա խոսքով, իշխանության ներկայացուցիչները հետևել են իր էջերում արված հրապարակումներին, հաշվել են, որ այդ հոլովակները 2 օրում 3 մլնից ավելի դիտում ունեն։
«Հասկացել են, որ ժողովուրդը լուրջ է տրամադրված, բոյկոտելու են, պայքարելու են, պաշտպանելու են իրենց իրավունքները։ Մի առնվել են իրար, մեկը առավոտ գիշերով գնացել, մետրո է նստում, էն մեկը 150 հազար դոլարանոց «Լեքսուսից» ինչ-որ գրառումներ է անում, էն մեկը կառավարական դաչաներից 200 հազար դոլարանոց ԲՄՎ-ով գնում է Ազգային Ժողով, ասում է՝ էս ինչ լավ է, որ թանկանում, էդ հերիք չի, մի հատ էլ ԿԳԲ-ն է խառնվել իրար»,-ասաց Մարությանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու կինը կողմ են տրանսպորտի թանկացմանը
- Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան