Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ Դոնալդ Թրամփի երդմնաալության միջոցառմանը։
Ցուրտ եղանակի պատճառով երդմնաալության արարողությունն անցկացվել Վաշինգտոնի Capitol One Arena-ում։ Այստեղ իրականացվել են անվտանգության խիստ միջոցառումներ։ Մարդկանց չեն թույլատրել իրենց հետ ներս տանել մեծ պայուսակները, ուսապարկերը, նույնիսկ դրամապանակները, եթե դրանք մեծ էին սահմանված 5 x7 սմից, բժշկական պայուսակների ու ծնողական պայուսակների համար սահմանվել էր 14 x6 չափսը։
Սոցցանցերում, ԶԼՄ-ներում հրապարակված լուսանկարներում երևում է, որ փողոցում թողնված պայուսակների թվում կան նաև թանկարժեք բրենդների արտադրանք։
BBC-ն գրում է, որ առանց հսկողության թողնված պայուսակները շատերն ուղղակի վերցնում ու տանում էին։