Քննարկումներ են տեղի ունենում. Ալեն Սիմոնյանը՝ Մինսկի խմբի լուծարման մասին
«Քննարկումներ են տեղի ունենում։ Դուք ինքներդ էլ շեշտեցիք, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումն է տեղի ունենալու։ Կարծում եմ՝ ճիշտ չէ, որ ես այստեղից նարատիվներ դնեմ և Արարատ Միրզոյանին կաղապարների մեջ դնեմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով հարցին՝ իշխանությունը շարունակո՞ւմ է մնալ այն դիրքորոշմանը, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո։
Ըստ նրա, քննարկումները լինում են հետևյալ կերպ՝ ամեն կողմը հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացնում, քննարկումների արդյունքում գտնվում է ոսկե միջինը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ Ալեն Սիմոնյանը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը դրական է գնահատել, սակայն Ադրբեջանի կողմից առաջ քաշված պահանջներից մեկն էլ Հայաստանում երրորդ երկրների ներկայությունը բացառելն է, նա արձագանքեց, որ Հայաստանն էլ, ի պատասխան դրան, իր առաջարկն է ներկայացրել։ Նա չմանրամասնեց՝ ինչի մասին է խոսքը։
Սիմոնյանը միաժամանակ հույս հայտնեց, որ ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը կերկարացվի։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
- Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները