Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
X-ի իր միկրոբլոգում նա գրել է.
«Ջերմագին շնորհավորանքներս Մարկ Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում է Միացյալ Նահանգների հետ իր ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր շահերի վրա։
Մենք անհաբերությամբ սպասում ենք մեր համագործակցությունը ամրապնդելուն՝ նպաստելու մեր երկու ազգերի անվտանգությանը, ժողովրդավարությանը և բարգավաճմանը»։