Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում անեն։ Որովհետև այնտեղ ETF-եր կան, որոնք մեր կուտակային ֆոնդերը գնում են, դա ենք մեծացնում։ Նաև ՀՀ տարածում ուղղակի ներդրումներ անելու համար գործիքներն ենք շատացնում»,-Խորհրդարանում ասաց ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ զեկուցելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Նրա խոսքով, եթե նախկինում կուտակային ֆոնդերը միայն ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի միջոցով էին կարողանում Հայաստանում ներդրումներ անել , ապա նախագծով գործիքներն ընդլայնվում է։
«Կառավարող Ֆոնդերի 1 տրլն դրամից մոտավորապես 250 մլրդ դրամը գեներացված գումարենրն են, որոնք մեր քաղաքացիների համար աշխատելեն կուտակային ֆոնդերը»,-հայտնեց ԿԲ նախագահի տեղակալը։
ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը նկատեց.«Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը, «Facebook»-ում փայատեր է դառնում»
Նուրբեկյանն ասաց. «Այո, Հայաստանը SMP 500-ի և մնացած խոշոր ընկերություններում փայատեր է»։
Նա նաև տեղեկացրեց, որ թոշակների կուտակային ֆոնդերի նիջին տոկոսային եկամտաբերությունը եղել է 8 %, նախորդ տարի՝10.7%, իսկ մինչ այդ 13% էր։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ գործի քննությունը
- Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում