Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ հանրային լսումների երրորդ կանգառը Բազում բնակավայրում էր։
«Քաղաքացու ձայն» ՀԿ-ի փոխանցմամբ՝ Փամբակում և Քարաբերդում, Բազումում էլ բնակչները դեմ արտահայտվեցին հանրային լսումը նախաձեռնած «Կոմպոզիտ մետալ»-ՍՊԸ-ի առաջարկը։ Ասացին՝ ուզում են զբոսաշրջությունը զարգացնել գյուղում, բացի այդ մտավախություն ունեն, որ հանքի շահագործամն արդյունքում կտուժի գյուղատնտեսությունը, կնվազեն ջրային պաշարները։ Ասացին՝ քանի որ չեն ցանկանում հետագայում գյուղում հանք շահագործվի, դրա համար դեմ են նաև երկրաբանական ուսումնասիրության ծրագրին։
Նշենք, որ այսօր ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ «Կոմպոզիտ Մետալ» ՍՊԸ-ն հանրային լսումներ էր նախաձեռնել։ Բոլոր բնակավայրերում բնակիչները դեմ էին արտահայտվել։
Փամբակ համայնքի ղեկավարի խոսքով՝ հաշվի առնելով 3 բնակավայրերում անցկացված հանրային լսումներում հնչած կարծիքները համայնքի ավագանին որոշում կկայացնի համաձայնություն կամ անհամաձայնություն տալու վերաբերյալ։