Նախ` եկեղեցականի շորեր հագած չի, արքեպիսկոպոս է. Գառնիկ Դանիելյանը զայրացել է
«Նախ` եկեղեցականի շորեր հագած չի, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանի և արքեպիսկոպոս Աջապահյանի մասին է խոսքը: Ամեն ինչը սկսվում էնրանից, որ դուք կոռեկտ չեք արտահայտվում բոլոր այն մարդկանց հասցեին, որոնց նկատմամբ պարտավոր ենք հարգալից վերաբերել` որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների, մասնավորապես Սիսակ Գաբրիելյանի ելույթին։
«Ինչ վերաբերում է բռնության կոչերին, թե իբրև ես ու Սրբազան Հայրը բռնության կոչեր ենք անում, եթե կարող եք, ապա մեկ հատ օրինակ բերեք:
Դուք ԲԴԽ անդամի թեկնածու եք բերում ներկայացնում, ում ֆեյսբուքյան ամբողջ էջը հայհոյանք է։ Աղանդավորել էլ է, դա չգիտեի... հարբեցող, աղանդավոր, հայհոյող: Սա է ձեր չափանիշը։
Հեսա մի հատ էլ այդ մարդուն ԲԴԽ անդամ կընտրեք, մի հատ էլ` մեղադրում եք»,- ասաց Դանիելյանը:
Նա նշեց, որ ԱԺ ամբիոնից շատ է լսում Հայ Առաքելական սուրբ եկեղեցու սրբազան հայրերի նկատմամբ ոչ հարգալից մոտեցում, վերաբեմունք, խոսք, որը հարիր չէ այս ամբիոնին:
«Մեզ հետևող մեր հայրենակիցները ի՞նչ կարծիք պետք է կազմեն այս խորհրդարանի մասին»,- ասաց Գ.Դանիելյանը։