Օրենքով ամեն մարզպետ տեղակալ պետք է ունենար՝ պատասխանատու աշխարհազորի գծով, բայց 4 տարի է չկան. Գեղամ Մանուկյան
«Օրենքի նախագծերի փաթեթով առաջարկվում աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, սահմանել նրա խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքները, կառուցվածքը և համալրման կարգը»-ԱԺ-ում հայտարարեց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սահակյանը՝զեկուցելով օրինագիծը։
Փոխնախարարի խոսքով՝ տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարում իրականացնելու է բանակային կորպուսի հրամանատարը և դրանք միավորվելու են զորամիավորման ներսում գործող զորամասերի կազմում, որպես աջակցող ստորաբաժանումներ։
«Դրանք համալրվելու են համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակների հաստիքներին չկցագրված պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված, կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորությամբ սկզբունքով անձի հետ պայմանագիր կնքելու միջոցով, որը չի համարվելու զինվորական ծառայության անցնելու պայմանագիր»,-հայտնեց Սահակյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն, իր հարցում հիշեցնելով որ Աշխարհազորի մասին օրենքով սահմանված է, որ այն համակարգելու համար պետք է նշանակվեին Երևանի փոխքաղաքապետ և մարզպետների տեղակալներ։
Արման Սահակյանն ընդունեց, որ չեն եղել նշանակումներ, բայց ՊՆ-ն աշխարհազորայինների մասով աշխատանքները համակարգել և իրականացրել է, իսկ համակարգի չկայանալը կապ չունի փոխմարզպետերի և փոխքաղաքապետի բացակայությամբ։
«2020 թվականի հոկտեմբերին է ընդունվել«Աշխարհազորի մասին» օրենքը, անցել է 4 տարի ՊՆ-ին հարցնում ենք՝ աշխահհազորայիններ կան՝ քրեթե մատերի վրա կարելի է հաշվել։ Օրենքով ամեն մարզպետ տեղակալ պետք է ունենաև՝ պատասխանատու աշխարհազորի գծով,բայց չկան»,-հայտնեց Մանուկյանը և նշեց, որ ոչ մի երաշխիք չկա, որ 5 տարի հետո էլ նույն փոխնախարարը կամ մյուսը չի գա ու ասի, որ չի կայացել տեղական պաշտպանության ուժերը և պետք է նոր անունով միավորումներ ձրավորեն։