Մենք ԵԱՏՄ-ն լքելու որևիցե միտում չունենք. Ալեն Սիմոնյան
«Այդ գործընթացը Հայաստանի ժողովրդի կամքն է, և մենք այդ կամքը քննարկելու, քվեարկելու, որոշում ենք կայացնելու Ազգային ժողովում, դրանից հետո պարզ կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ Եվրամիությանն անդամակցելու մասին գործընթացի մեկնարկով հնարավո՞ր է այսօր Մոսկվան Հայաստանին ընտրության առաջ կանգնեցնի։
Նա չի կարծում, որ ռուսական կողմը պետք է այդքան մեծ մտահոգություններ ունենա դրա հետ կապված. «Չեմ կարծում, որ որևիցե ձևով համատեղելը համագործակցության կարող է խնդրիր հանդիսանալ: Եթե իրենց համար դա խնդիր է, չկա նման խնդիր, որ հայկական և ռուսական կողմը չեն կարող իրար հետ քննարկել:
Կարող ենք քննարկել ու լուծում գտնել, բայց տեսեք՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և Հայաստանը ինքն է որոշում, թե ինչ օրենք ընդունի, ինչն է բխում իր շահերից, ինչը՝ չէ»։
Հարցին՝ Հայաստանը մնալո՞ւ է ԵԱՏՄ-ում, նա ասաց. «ԵԱՏՄ-ն Հայաստանին տնտեսական առումով ձեռնտու կառույց է, և մենք որևիցե միտում չունենք ԵԱՏՄ-ն լքելու, ուզում ենք շարունակել»:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Ա. Սիմոնյանն ասաց, որ ՀԱՊԿ-ի մասին նոր բան չի կարող ասել: