Այս տարի Հարության տոնը կամ Զատիկը կնշվի ապրիլի 20-ին
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն այս տարի Սբ․ Հարության տոնը կամ, ինչպես ընդհունված է հանրության շրջանում ասել, Զատիկը, կնշվի սպրիլի 20-ին։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոներից հինգը Սուրբ Ծնունդը, Զատիկը, Վարդավառը, Վերափոխումը և Խաչվերացը, Եկեղեցու ավագագույն տոներն են և կոչվում են «Տաղավար տոներ»: Սրանք ավագագույն տոներ են։ Այս տոների խորհրդի միջոցով վերացավ մահվան հաղթությունը, մարդն անմահություն ժառանգեց և դարձավ տաղավար Ամենասուրբ Երրորդության համար:
Եկեղեցու փոխանցմամբ՝ Վարդավառը կնշվի հուլիսի 27-ին, իսկ Վերափոխման տոնը՝ օգոստոսի 17-ին։