Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։
«Անկանխիկով տոմս գնելու համակարգը շատ տպավորեց և հարմար ու լավն է»,-տոմս գնելուց հետո ասաց Փաշինյանը։
Նա նաև հայտնեց, թե մետրոյում հանդիպել է 2-րդ կարգի հաշմանդամի որը տեղյակ չէր որ փետրվարի 1-ից տրանսպորտն իր համար անվճար է լինելու իսկ թոշակառուն էլ չգիտեր, որ 30 % զեղչ է ստանալու։
«Թոշակառուին ասացի, որ եթե հետվճարից օգտվի, ապա հետ կստանա այնքան, որ առնվազն իր տրանսպորտային ծախսերի ավելացումը կկոմպենսացվի»,-պատմեց Փաշինյանը։
Հայտնելով, որ նաև ուսուցչի է հանդիպել՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողն պատմեց.«Հարցրեցի, իսկ դուք կամավոր ատեստավորվել եք, ասաց՝ մտածում եմ դեռ։ Ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք, ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլ, ընդհանրապես, բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա»։