«Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի. Մանուկյան
«Տրանսպորտի թանկացման ուղիղ պատասխանատուն Արամ Զավենի Սարգսյանն է, իր թիմակիցներն ասել են՝ իր հետ քննարկել ենք, ինքն ասել են «ես օքեյ եմ», մյուս պատասխանատուները, մեղավորները քաղաքապետարանի տաք կաբինետներում նստած պաշտոնյաներն են»,- Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Նա համոզված է, որ ծախսերը օպտիմալ կատարելու, չարաշահումներ չլինելու, ստվերը վերացնելու պարագայում տրանսպորտի ուղեվարձի 100 դրամն իրատեսական է։
««Թել-Սել»-ը չարիք է մեր գլխին։ Իմ կոչն է՝ բոյկոտել, որպեսզի իրենց պարտականությունը կատարեն ու նոր մտնեն քաղաքացու գրպանը։ Բեռն ավելի շատ զգալու են մարզերից եկած մեր քաղաքացիները։ Նրանք ամեն անգամ գալուց աստղաբաշխական գումարներ են վճարելու»,- ասաց Մ. Մանուկյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն այսօր գովաբանում էր այդ համակարգը, տեղում QR կոդ է գնել ու օգտվել մետրոյից, Մ.Մանուկյանն ասաց. «Իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանն այդ համակարգից օգտվել է առավոտյան ժամը վեցին կամ յոթին, երբ եզակի մարդիկ էին օգտվում, կամ այդ պարագայում քաղաքապետարանի վարչական ռեսուրսը կամ «Թել-Սել»-ը կենտրոնացրել են այդ մի նկարահանման արդյունքի վրա։ Բայց փաստ է, որ քաղաքացին նստում է ու չի աշխատում, գումարը վճարում է, «Թել-Սել»-ը գողանում է այդ գումարը, ու դրա պատասխանատուն չկա։ Ես դեռ չեմ տեսել այդ տեսանյութը, բայց ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը համակարծիք է թանկացմա՞նը։ Կուզեմ հրապարակայնորեն պնդի այդ պնդումը, որ օքեյ է»։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանից ակնկալում է շատ ուղիղ պատասխան իր կողմից ներկայացված բազում խնդիրներին, ստվերին, «Թել-Սել»-ի ձախողմանը, անվտանգության խնդիրներին։
«Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է ամեն-ինչ նորմալ է, կստացվի անձամբ իր հովանավորչությամբ է դա տեղի ունենում։ Դա շատ կարևոր է»,- ասաց Մ. Մանուկյանը։
Նա նաև ընդգծեց, որ «Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի, իրավունք չունի այդ ամբողջ բազան վերցնի ու իրենով անի»։
Հարակից հրապարակումներ`
- Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
- Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
- Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
- Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
- Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
- «Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
- Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
- Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
- Հունվարի 21-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի տրանսպորտի գնի հարցը