Լավրովը՝ Միրզոյանին. Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար
«Դիտարկում ենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական ռազմավարական գործընկերոջ, դաշնակցի հետ, և շահագրգռված ենք, որ բարեկամության և բարիդրացիության դարավոր ավանդույթներն ամրապնդվեն ու զարգանան»,- Մոսկվայում հայ գործընկեր՝ Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների մեկնարկից առաջ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ դրա համար լավ հիմք են կանոնավոր հանդիպումներն են ամենաբարձր մակարդակով, ԱԳ նախարարների մակարդակով, ինչպես նաև տնտեսական գերատեսչությունների միջև։
«Անցյալ տարի Հայաստանի վարչապետը երկու անգամ այցելել է Մոսկվա՝ ԱՊՀ հանդիպումների համար, եղել է Կազանում՝ BRICS+ գագաթնաժողովին։ Եվ մենք, բացի բարձր մակարդակի հանդիպումներից, անցկացրինք նաև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ՝ արդեն 23-րդ նիստը», - նշել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ քիչ առաջ խոսել են առևտրատնտեսական հարաբերությունների մասին, որոնք վերելք են ապրում։
«Ապրանքաշրջանառությունտ ռեկորդային մակարդակի է հասնում. Մոտ 12 մլրդ դոլար կլինի անցած տարվանը, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը։ Մեր համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում տպավորիչ ցուցանիշներ ունի։ Հույս ունենք, որ դա կնպաստի սոցիալ-տնտեսական զարագացմանն ու այն խնդիրների լուծմանը, որոնք իր առջև դնում է Հայաստանը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովի խոսքով, Մոսկվան շատ է գնահատում է մշակութային-հումանիտար, կրթական կապերի զարգացումը, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի շրջանների շփումը։
«Հարավային Կովկասին ուղղված մեր գործողություններում նշանակլի տեղ է զբաղեցնում տարածաշրջանային անվտանգությունը։ Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար բոլոր ուղղութուններով՝ 2020-ին ու 2022-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։
Նա ընդգծել է, որ Մոսկվայի կարծիքով, այդ պայմանավորվածությունները, ինչպես նախկինում այսօր էլ արդիական են, հատկապես տարածաշրջանում առկա հանգամանքերի լույսի ներքո։ Լավրովն ասել է, Մոսկվան տրամադրված է Երևանի հետ կառուցողական քննարկումների։