«Ժողովուրդ». Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների ցանկը համալրում է փոխնախարար Լենա Նանուշյանի որդին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն. տարբեր ուռուցքներ ունեցողները, գիշերամիզությամբ տառապողները, վատ տեսողություն ունեցող երիտասարդները, սակայն փոխնախարարի որդին այդպես էլ օրենքի որևէ կետով ծառայությանը պիտանի չդարձավ։
Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների կապակցությամբ այս անգամ հիշեցնում ենք ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի որդու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իրեն ընձեռված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որոնցով կարողացել է նրան վերջնականապես ազատել զինծառայությունից՝ առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի լինելու հիմքով:
ՀՀ առողջապահության նախարարությունից այն ժամանակ մեզ որևէ հստակ մեկնաբանություն չէր տրվել։
Բացի այս սկանդալից, կա ևս մեկը. Լենա Նանուշյանը ամեն բան անում է, որ դիրքերն ամրացնի, և Ավանեսյանի շուրջ պրկված օղակի գործելուն պես, երբ նախարար Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռը։
Ասել է թե` Անահիտ Ավանեսյանի տեղակալը գործում է իր դեմ և գաղտնի պլաններ է գծում առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ միասին։
«Ժողովուրդը» փորձեց Նանուշյանից մեկնաբանություններ ստանալ, բայց ապարդյուն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: