Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու քաղաքացիների համար»,-նման համոզմունք է հայտնել տնտեսագետ, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ առաքելյանը։
Նա նշում է՝ այս տարվա համար հայտարարագիր պետք է լրացնեն մոտ 2.600.000 քաղաքացի։
«Խայտառակ համակարգի խնդիրներին առաջիկայում մանրամասն կանդրադառնամ։ Սակայն, հարցի լուծումը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունում պետք է չեղարկվի եկամուտների համատարած հայտարարագրումը։
Հետևաբար, հարցի լուծման համար նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ Հարկային օրենսգրքի այդ դրույթները չեղարկելու նպատակով (Օրենքի փոփոխություն ԱԺ-ում կամ հանրաքվե)»,-գրում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
- «Փաստ». Քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել