Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0 նոր շարժակազմ է պլանավորված։ Ոչ մի հատ ավտոբուս չեն առնելու»,- Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ քաղաքապետարանի խոստացած բարեփոխված տրանսպորտը չկա, կեղծ է։
«Օրինակ, 46 համարի երթուղին։ Ժողովուրդն ասում է՝ առաջ մասնավորը կար, արագ գնում-գալիս էին։ Այս մարդիկ նայել են, որ օրինակ «Hyundai» մեջ նստատեղերը 20 է, իրենց բերած «Ժոնգ տոնգ»-ում 25, որոշել են այդ գծի մեջի ավտոբուսների քանակը 25 տոկոսով կրճատել։
Տոտալ ձախողված է նրանց ներդրած համակարգը։ Այս մարդիկ վարորդների, զուգարանների հարցը չեն կարողանում լուծել»,- ասաց Մանուկյանը։
Նա նաև նշեց, որ ըստ օդում կախված լուրերի՝ «Թել-Սել»-ը գողանում է Մենտրոպոլիտենի և «Երևան ավտոբուսի» փողերը՝ ««Թել-Սել», Սուրեն Գրիգորյան և Սարգիս Մանուկյան՝ կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ, այս եռյակի շրջանակում կորում են փողերը»։
«Այս շենքում հավաքված են պանիկովսկիներ, թալանչիներ։
Քաղաքապետարանում լավ ավադույթ է ձևավորվել գողոնը կամ մսխումը վերադարձնել բյուջե։ Հայտնի «բիզնես կլասսի» վերադարձի օրինակը պարզ է։ Հիմա հարց եմ ուզում տալ՝ պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու, այդքան փողը, որ կորում է, ե՞րբ եք վերադարձնելու քաղաքացիներին»,- ասաց Մ. Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
- Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
- Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
- Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
- Հունվարի 21-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի տրանսպորտի գնի հարցը