Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին թողած՝ ընկել է ժողովրդի երկու կոպեկի հետևից. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է աղբարկղ նետել հայտարարգրման մասին օրենքը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը, օլիգարխներին թողած, ընկել է ժողովրդի երկու կոպեկի հետևից։
«Խայտառակ բացատրություն է, որ չենք կարողանում կոռուպցիան բացահայտել։ Պաշտոնյաները հայտարարգիր տալիս են, հարազատները տաիս են, բայց քենիները չեն տալիս, այ որ նրանց էլ բերենք... Ժողովուրդ ջան, կոռուպցիայով կարողանում է զբաղվել միայն իշխանությունը, հիմա ուզում են կոռուպցիայի դեմ պայքարել, թող իրենք իրենց դեմ պայքարեն, իրենց վերահսկեն։ Հայաստանում առանց այդ էլ բանկային գաղտնիք չկա»,-ասաց Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
- Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
- Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ