Հայ մարդուն ցեղաuպшնի դատին հանձնելը նշանակում է հանցակից լինել. Սեյրան Օհանյան
«Բռնապետական Բաքվում այսօր շարունակվում է հայ գերիների, Արցախի Հանրապետության օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա ընդգծեց, որ շինծու գործընթաց է, հիմնական նպատակն է հռչակել Հայաստանն ու հայ ժողովրդին որպես ագրեսոր, օկուպանտ՝ հիմքեր ստեղծելով ստեղծել Հայաստանի դեմ նոր սադրանքների, պատժամիջոցների կիրառման, նոր զիջումներ կորզելու համար։
«Իսկ ովքե՞ր են դատավորները. ավտորիտար ու կոռումպացված, հազիվ դար ապրած մի պետություն, որը ջարդարարի, ցեղասպանի վարքագիծ ունի։
Ադրբեջանը դատում է մարդկանց, ովքեր մեր հավաքական հաղթանակի կերտողներն են, շարունակում է Հայաստանի նկատմամբ ռազմատենչ հայտարարություններն ու օկուպացված պահել ինքնիշխան տարածքներ։
Օգտվելով Հայաստանի իշխանությունների կամազուրկ վարքից, կեղծելով պատմությունը՝ ամեն օր նոր, ավելի ամոթալի, վտանգավոր զիջումներ է կորզում»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Նա նշեց, որ քաղաքական, միջազգային ձևաչափերում Հայաստանը լուռ է, հակառակը՝ պատրաստակամ է կոնֆլիկտի հանգուցալուծման միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։
«Պաշտոնական Երևանի կողմից չօգտագործվեցին այդ հարթակներն անգամ հայ ռազմագերիների ու Արցախի ղեկավարության հարցը հետապնդելու ուղղությամբ։ Հայ մարդուն ցեղասպանի դատին հանձնելը նշանակում է հանցակից լինել։
Ես չէի կարող չանդրադառնալ այս շինծու դատավարությանը, որ վարում են իմ ընկերների, մարտական փառահեղ ուղի անցած, Արցախի ղեկավարների նկատմամբ»,- ասաց Ս. Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
- Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան
- Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
- ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
- Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան