Պարո՛ն Խաչատրյան, մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում կպցնել. Լարված վիճակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության ներկայացրած թեկնածուին հղում կատարելն համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ, հուսով եմ, որ գիտակցել եք, թե ինչ թեկնածու եք առաջադրել ԲԴԽ անդամի համար»,- ԱԺ-ում ելույթ ունենալիս հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ակնկարկելով ՔՊ-ական Ծովինար Վարդանյանին և Ալեքսանդր Սիրունյանին։
Մինչ այդ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Ծովինրա Վարդանյանը Խաչատրյանին հորդորեց մասնագիտական հարցեր քննարկելիս մնալ կոռեկտության մեջ՝ ակնարկելով ընդդիմադիր պատգամավորի կողմից Ալեքսանդր Սիրունյանին հիշատակելը։
«Չիջնեմ ներքև՝ ներքևից ասեմ, այլ այստեղից ասեմ։ Պարո՛ն Խաչատրյան, խոսքը դրա մասին չէ, որ ինչ-որ մեկի ազգանունը կոռեկտ չի, անունը կոռեկտ չէ։ Բայց մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում, պիտակներ եք փորձում կպցնել։ Հիմա ես ամեն անգամ այստեղ իջնելուց կարամ առնվազը երեք կլիշե ասել՝ կուսակցության, բերած մարդու և բերած թեկնածուների մասին, բայց մենք այն չենք անում չէ, չի կարելի։ Մարդը ներկա չէ։ Հիմա ես էլ ասե՞մ՝ կողմ ըլլալով դեմք եք, դեմ ըլլալով կողմ եք, դուք հո դաշնակցական չե՞ք... Դուրներդ կգա»,- արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
- «Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
- Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
- Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից․ ԱԳՆ