Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։
«Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30 րոպե ընդմիջում»,- ասաց նիստը վարող Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել տրանսպորտի թանկացման դեմ օրակարգով, որին «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցություների անդամները չմասնակցեցին։
Արտահերթ նիստը կկայանա, եթե քվորում ապահովվի, այսինքն 65 հոգանոց ավագանու առնվազն 33 անդամ ներկա լինի նիստին։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
- Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
- «Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
- Հունվարի 21-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի տրանսպորտի գնի հարցը