Միտում չկա, ես ինքս շոկի ենթարկվեցի, որ դանակն ինձ մոտ էր․ Newday-ի օպերատորին ազատ են արձակել
«Հարցումներ անցկացրեցին,թե դանակն ինչի համար է ինձ մոտ։ Ասացի՝ գործի բերումով երբեմն անհրաժեշտ է, լար կտրելու կամ այլ բանի համար անհրաժեշտ է լինում։ Մի քանի անգամ անցակետով եմ անց կացել, մոռացել էի, որ դանակ կա գրպանումս, դրամապանակս հանեցի, դանակն ավելի խորն էր , մոռացել էի։ Ես ինքս սյուրպիզի եկա, անակնկալի եկա, որովհետև չգիտեի, որ ինձ մոտ է, մոռացել էի։ Ես կարգուկանոնին տեղյակ էի, առաջին անգամը չէ, որ ԱԺ էի մտնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Newday-ի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյան, որին բերման էին ենթարկել։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ ԱԺ մուտք գործելիս Խաչատրայնի մոտ փոքր դանակ են գտել, ինչն էլ ԶԼՄ ներկայացուցչին ձերբակալելու պատճառ է դարձել։
ԶԼՄ ներկայացուցիչը նշեղ, որ ի սկզբանե բերման ենթարկելու են այն պատճառով, թե միտումնավոր է փորձել անցկացնել դանակը։
«Միտում չկա, ես ինքս շոկի ենթարկվեցի, որ դանակն ինձ մոտ էր, մոռացել էի դրա մասին։Գործ չեն հարուցում, ասացին՝ դանակը կվերադարձնեն փորձաքննությունից հետո։ Ես դա սառը զենք չեմ համարում, որովհետև սառը զենքը պետք ա լինի մետաղից, իսկ դա մետաղ չի դյուրալ ա, չորս մատն էլ չի անցնում, չափեցին, դա չի համարվում սառը զենք։ Վստահ եմ, որ գործ չեն հարուցի, քանի որ դա սառը զենք չի համարվում»,- ասաց Խաչատրյանը։