Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այդ մասին հայտնել է նահանգի դատախազությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր 76 զոհի և ավելի քան 50 վիրավորի մասին։
«ԴՆԹ-ի թեստերի արդյունքները ստանալուց հետո պարզվել է Կարտալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների թիվը՝ 79 մարդ»,- դատախազության խոսքերն է մեջբերում Anadolu պետական լրատվական գործակալությունը։
Հյուրանոցի հրդեհի հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ Բոլուի փոխքաղաքապետը, Բոլուի հրշեջ վարչության փոխտնօրենը և հյուրանոցի սեփականատերը, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին իշխանությունները:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
- ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
- Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում