Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,- ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով ԱՆԻՖ-ի աղմկահարույց գործին։
Մինչ այդ Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը զեկուցեց «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, որով համադրվում են հանրային ներդումային համակարգը և բյուջետային գործընթացները։
Պատասխանելով Ավետիսյանի հարցին՝ Սիրունյանը ասաց թե չի տիրապետում հարցին և խնդրեց պատգամավորին թույլ տալ չպատասխանել հարցին։
Ավետիսյանը նկատեց որ, ինչ-որ պահի կառավարությունն էլ էր ձևական, թե իրական մտահոգություն հայտնում ԱՆԻՖ-ի փաստով։
«Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն 10 մլրդ դրամի մսխում չէ, շատ կարևոր է պարզել, թե ինչու այն այդպես եղավ, որովհետև այդ ծրագիրն անելուց առաջ, ԱՆԻՖ-ը բացելուց առաջ խոսվում էր ազգային փոխադրողի կարևորության մասին, և այն նախընտրական փուլ էր։
Հիմա չկա այդ փողը, Հայաստանի ներդրումային վարկանիշը դրանից տուժելէ, որովհետև իրականում դատական գործընթացնր են գնում։ Մյուս կողմը, որը պետություն-մասնավոր համագործակցությամբ ներդրում էր իրականացրել, դժգոհ է այդ ամեն ինչից և այս ամենը մնաց ոչ թե թափանցիկության մեջ, այլ խորը ստվերում»,-հայտարարեց Թադևոս Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆԻՖ-ով բացահայտում չկա, որովհետև կա՛մ այն ուղիղ տանում է Նիկոլ Փաշինյանի, կա՛մ նրա մոտ մարդկանց վրա. Աննա Գրիգորյան
- ԱՆԻՖ-ի գործով որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ. Դատախազություն
- ԱՆԻՖ-ի հետ կապված այդ գործողությունները մեզ համար են անընդունելի. Բաբկեն Թունյան
- Անիֆ-ի նման ֆոնդեր մեզ պետք չեն. Գևորգ Պապոյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում