Գումարները պետք է հետ վերադարձվեն, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք. Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Սպասում ենք կազմակերպության արձագանքին և մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների վերադֆարձ պետք է լինի»-ԱԺում հայտարարեց ԿԳՄՍ նապարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Սնուփ Դոգի չկայացած համերգի դիմաց վճաևված գումարի ճակատագրին:
Նա տեղեկացրեց, որ բոլոր դրույթները պայմանագրում կարգավորված են և ներկայում զուտ իրավական բնույթի հարցեր են:
«Գիտեք, որ 2023-ի սեպտեմբերի հայտնի իրադարձությունների պատճառով համերգը տեղի չունեցավ, ամեն ինչ նախապատրաստված էր, պլանավորված էր: Այդ իմաստով սա որևէ մեկի դիտավորությունը չէ, բայց ստեղծված հանգամանքները բերել են այն իրավիճակին, որ այնուհետև 24-ին համերգը հնարավոր չի եղել կազմակերպել, կազմակերպության ջանքերը չեն հասել արդյունքի: Հետևաբար, գումարները պետք է հետ վերադարձվեն: Կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք և ըստ այդմ պարզ կլինի»,-ասաց նախարարը՝ նշելով, որ չէին ցանկանա, որ համերգը չկայանա:
Հարակից հրապարակումներ`
- Սնուփ Դոգի երևանյան համերգը չի կայանա, գումարը կվերադարձվի բյուջե. Ժաննա Անդրեասյան
- Սնուփ Դոգի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ համերգը չկայանալու դեպքում գումարը կվերադարձվի ՀՀ բյուջե. ԿԳՄՍՆ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում