
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ժ. 12:30-ին, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժ. 13:00): 13:40-ին տեղի կունենա փաստաթղթերի ստորագրում։
Հանդիպման արդյունքներով ժ. 14:00-ին Արարատ Միրզոյանը և Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով (առանց հարցուպատասխանի):