Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել
Այսօր հայտնի դարձավ, որ թեև 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից կայացված տնային կալանքի որոշումը Գալեյանն ու նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը չունեն, սակայն հերոսի հայրն արդեն տնային կալանք խափանման միջոցի ռեժիմում է:
168.am-ը գրում է՝ օրենքով սահմանված է, որ որոշումը կողմերը պետք է ստանան 5-օրյա ժամկետում, մինչդեռ Գարիկ Գալեյանն այդ որոշումը դեռ չի ստացել: Փոխարենը ո՝րոշումն արդեն էլեկտրոնային եղանակով ստացել է Պրոբացիայի ծառայությունը, և Գալեյանն արդեն արգելանքի է վերցվել:
Մասիս Մելքոնյանի աշխատակազմից, ի պատասխան մեր հարցի՝ ինչո՞ւ կողմին դատարանի որոշումը չի ուղարկվել, երբ Պրոբացիայի ծառայությունը այն արդեն ստացել է, պատասխանեցին՝ Գարիկ Գալեյանին դատարանի որոշումն ուղարկվել է փոստով:
«Հավանաբար դեռ չեն ստացել»,- ասացին դատավորի կազմից:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է Պրոբացիայի ծառայությանը ուղարկվել էլեկտրոնային եղանակով, պատասխանեցին՝ փոստով նույնպես ուղարկվել է, պարզապես նաև էլեկտրոնային եղանակով ենք ուղարկել, որ Պրոբացիայի ծառայությունը հնարավորինս արագ անցնի կատարմանը:
Փաստորեն դատարանը կողմնապահություն է անում, և մի կողմին որոշումն ուղարկում է գրեթե բոլոր հնարավոր եղանակներով, մյուսին՝ միայն փոստային տարբերակով, որը, Աստված գիտե՝ երբ կստանան: Դեռ լավ է՝ Պրոբացիային մի հատ էլ առձեռն չեն տվել որոշումը:
168.am-ի հետ զրույցում, սակայն, Գարիկ Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասաց՝ իրեն վերջապես հաջողվել է կապ հաստատել դատարանի կազմի հետ, և իրեն փոխանցել են, որ դատարանի որոշումն իրենց դեռ չի ուղարկվել առհասարակ որևէ եղանակով: Սա նշանակում է, որ, փաստորեն, դատարանի կազմը մեզ ստել է՝ ասելով, որ որոշումն ուղարկվել է փոստային եղանակով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի
- 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր նկատմամբ կիրառվեց տնային կալանք. «Գնամ Եռաբլուր, ի՞նչ ասեմ որդուս...հորդ դատեցին»
- Արդեն 4 տարի է, ինչ «շնորհավոր Ամանոր» նախադասությունն ասում եմ Եռաբլուրում․ Աստղիկ Գալեյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում