Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞ չկա»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խնդրելով կոնկրետ պատասխանել։
Գրիգորյանը հայտնեց, թե աշխատանքների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները պաշտոնական հաղորդագրությունների տեսքով պարտադիր հրապարակում են և համաձայն աշխատակարգի, այդ շրջանակից դուրս չեն գալիս։
«Մենք ունենք հաստատված կանոնակարգ, որը հստակ նկարագրում է, թե ինչպես են կայացվում որոշումները, ինչ տեսք են ստանում և ինչպես են մտնում ուժի մեջ և այս շրջանակներում կարծում եմ, որ դուք կարող եք գտնել պատասխանը»,-ասաց Գրիգորյանը․
Դանիելյանը հարցրեց, թե դահլիճում որևէ մեկը արդյոք հասկացավ, թե ինչ ասեց փոխվարչապետը և կրկին հնչեցրեց հարցը՝ շեշտելով որ չի ուզում ոչինչ չասող պատասխան լսել, քանի որ տեղեկություն ունի ճանապարհի հանձնման մասին, ինչը հուզում է տեղի բնակիչներին։
Գրիգորյանն ասաց, թե Դանիելյանը պետք է ասի, թե որտեղից իրեն ճանապարհը հանձնելու մասին տեղեկությունը։
«Հարցերը, որոնց շուրջ ձեռք են բերվում պայմանավորվածություններ՝ հրապարակվում են և չեն կարող գաղտնի մնալ և հրապարակվում են այն շրջանակով, որով կա պայմանավորվածություն։ Վերջին հանդիպման վերաբերյալ կա հաղորդագրություն, որտեղ արտացոլված է, թե ինչ ենք մենք պայմանավորվել, և եթե ձեր ասածը այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան»,-արձագանքեց Մհեր Գրիգորյանը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում