Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հայտարարագրման, դրա նպատակի մասին հարցերին։
Նա նշեց, որ համընդհանուր հայտարարագիրն այն քայլերից մեկն է, որն, իր համոզմամբ, «մեզ պետականազուրկ ժողովրդի գործելակարգից պիտի առաջնորդի դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ»։
Նիկոլ Փաշիյանը նշեց, որ համընդհանուր հայտարարագրի նպատակները մի քանիսն են. «Դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարի և կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացելն է։ Կոռուպցիան իրականում չի պարփակվում և սահմանափակվում բարձրաստիճան կամ ոչ բարձրաստիան պաշտոնյաներով։
Մենք չպետք է տեղեր թողնենք, որտեղ կոռուպցիայի լճեր կամ ավելի մեծ տարածքներ ձևավորվեն»։
Նա նշեց, որ երկրորդ նպատակն է սոցիալական քաղաքականությունն ավելի հասցեական ու նպատակաուղղված դարձնել. «Մենք ունենք բազմաթիվ ընտանեկան կամ աղքատության նպաստ ստացող մարդիկ, ովքեր կարող են, համենայնդեպս 2019 թվականի հետազոտությունները մեզ ցույց են տվել, բանկերում մի քանի միլիոն, նույնիսկ տասնյակ, ավանդներ ունենալ և տոկոսներ ստանալ։
Մենք ոչ մեկին չենք ուզում վատություն անել, բայց ուզում ենք նրանցից, ովքեր օբյեկտիվորեն չունեն այդ փողերի կարիքը, այդ փողերը վերահասցեագրել նրանց, ովքեր օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը»։
Փաշինյանն ընդգծեց, որ համընդհանուր հայտարարագրմամբ նաև ստվերի կրճատման կարևոր գործառույթ են իրականացնում։
«Այսպիսի խոսույթ էլ եմ լսել՝ ինչու է պետությունը մտնում քաղաքացու գրպանը։ Այս խոսույթին ես համաձայն չեմ հենց պետականության և ապապետականության ընկալմամբ։ Հենց սա նկատի ունեմ, երբ որ ասում եմ, որ մենք պետականազուրկ ազգի ռելիկտային ընկալում ունենք։
Պետությունը չի մտնում քաղաքացու գրպանը. ինքը իր մի ձեռքով ձախ գրպանն է ստուգում, մյուս ձեռքով՝ իր աջ գրպանը։ Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում, պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի, դու իմ տերն ես։ Սրա մասին է խոսքը»։
Նա պատասխանեց նաև Երևանում տրանսպորտի բարեփոխումների և սակագների մասին հարցին։
«Երևանում այևս չկան «հուսահատության գազելներ»։ Չկան այդ գազելները և արձանագրենք, որ կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունն այդ խոստումը կատարել է»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ քննարկում են Երևանում տրանսորտային նոր համակարգ ստեղծելու հարցը։
Փաշինյանի խոսքով, եթե բարեփոխումներ չիրականացնեն, շուտով, ինչ-որ մի ժամանակ հետո Երևանում կլինեն MAN ավտոբուսներ, որոնց պատուհանների փոխարեն սկոչով ցելոֆոն է կպցրած։
«Օդորակիչը չի աշխատում, դուռը չի բացվում, նստարանը կոտրված է... Բայց ուզում եմ արձանագրել, երբ որ այսօր տրանսպորտ ենք նստում, երկու ընտրություն ունենք՝ ուզում ենք վճարել միայն մեր այսօր գործի գնալու համար, թե ուզում ենք այնպես անել, որ տասը տարի հետո էլ նորմալ տրանսպորտով հնարավոր լինի Երևանում գործի գնալ։
Մեր մտայնությունն այն է, որ բոլորս հանրային տրանսպորտը պահենք այնպես, որ հաջորդ սերունդ էլ այդ նույն տրանսպորտով գնալու հնարավորություն ունենա»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ մետրոպոլիտենը մեր աչքի առաջ մաշվում է. «Դա հարստություն է, որը մենք կարող ենք կորցնել։
Մանրամասն՝ տեսանյութերում։
Հարակից հրապարակումներ`
- Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
- Հայտարարագրումից հետո մինչև 100 հազար դրամ հետ կստանաք՝ նախորդ տարում ձեր երեխայի կրթության կամ առողջապահական ծախսերի դիմաց
- Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
- Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
- Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
- ՊԵԿ. Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար
- Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
- Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում