Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային գործընկերներին, հենվում է «իրական Հայաստանի» հայեցակարգի վրա»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու հարցին։
Ըստ նրա, սա շատ կարևոր առանձնահատկություն է։
«Ըստ էության, մենք այսօր իրականացնում ենք այդ հենքի վրա բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը, ինչը նշանակում է, որ մեր արտաքին գործընկերների հետ հարաբերությունները չենք զարգավնում մի հարաբերությունը մյուսին հաշվին, բայց մյուս կողմից այդ հարաբերություններն ունեն որոշակի փոխազդեցություններ և հայցեկարգային նրբությունն այն է, որ արտաքին հարաբերություններ միջև որոշակի բալանս ձևավորվի և այդ բալանսը դառնա գործոններից մեկը, որով ապահովվում է Հայաստանի անվտանգությունը, որն էլ իր հերթին հիմնված է լեգիտիմության Հայաստանի վրա, որի վրա էլ իր հերթին հիմնված է իրական Հայաստանի հայեցակարգը»,- ասաց Փաշինյանը։
Նա կարծում է, որ «մենք ճիշտ զարգացման տրամաբանության վրա ենք հայտնվել»։
«Այն պրոցեսը, որը մենք անցել ենք, համարում եմ, որ դա ճամփորդություն է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից դուրս այսօրվա իրական աշխարհ։ Բոլոր բարեփոխումները, որոնք մենք այսօր անում ենք, հենց դրա մասին է։ Մենք առաջարկում ենք, որպեսզի մենք բոլորով, Հայաստանի բոլոր քաղաքացիներով, մեզ հաշիվ տանք, որ ապրել ենք այդ վեպի սյուժեի մեջ և դուրս գանք այդ վեպի սյուժեից դեպի իրական Հայաստան։
Սա մեր և արտաքին, և ներքին քաղաքականության հայեցակարգն է»,- ասաց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում