Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են ներքաղաքական գործընթացների համատեքստում։ Որ դեպքում Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների։ Վերոնշյալ հարցերի վերաբերյալ «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում իր կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև։
▪Կարծում եմ, որ Հարավային Կովկասն ԱՄՆ-ի առաջնահերթություններում անմիջական չեն լինելու։ Չեմ բացառում , որ որպես փոխզիջում աշխարհի որևէ ռեգիոնում ինչ-որ մի հարցի շուրջ Միացյալ նահանգները ասի, թե Թրամփի համար մեկ կլինի, թե այդ տարածաշրջանում Ռուսաստանը կլինի, թե թուրքիան և այդ պրոբլեմի լուծումը ԱՄՆ-ը կթողնի ռուս-թուրքական հարաբերությունների տիրույթում։
▪Ես կարծում եմ, որ միջազգային քաղաքական ասպարեզ նորից վերադառնում է «ալֆա-սամեց» ղեկավարների ժամանակը։ Այսինքը՝ այն ժամանակը, որն ավարտվեց Անգելա մերկելի, բեռլուսկոնիի գնալուց հետո, կարծում եմ, որ այդ սինուսոիդը նորից վերադառնում է «ալֆա-սամեց» կամ որձ քաղաքական լիդերների դարաշրջան, որոնք պատասխանատվություն են զգում, կարողանում են որոշումներ ընդունել և այդ որոշումներն իրագործել շատ դեպքերում պայմանավորվելով, այլ ոչ թե զուտ հայտարարություններով, քամիներ անելով։
▪Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները, իրավիճակները, և այդ իրավիճակից դուրս գալու համար տեսանելի հնարավորություններ և գործիքներ չկան։
▪Եթե Փաշինյանը համարի, որ եթե մի քիչ էլ հապաղի, ապա իր ռեյտինգն ընդհանրապես պլինտուսից ցածր կլինի, թեպետ հիմա էլ դրանից շատ բարձր չէ, ապա ինքը ստիպված կլինի, քանի դեռ ինչ-որ ռեյտինգ կա՝ անակնկալ մատուցելով ընդդիմությանը, վարչական ռեսուրսները մոբիլիզացնելով, ավանդական հնարքներով գուցե կփորձի արտահերթ ընտրությունների գնալ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում