«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց Աժ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Երբ «Տաթև» ՀԷԿ-ն իր ջրամբարը նորոգեց, կառուցվեցին ճանապարհներ, դրանից հետո Որոտան գյուղը ջուր չունի։ Այս ձմռան ամիսներին ունի մեկ ժամ ջուր, այն էլ՝ ոչ բոլոր տներում, իսկ գարնան ամիսներին ընդհանրապես ջուր չեն ունենալու։ Նույնիսկ սանիտարահիգիենիկ խնդիրներ են առաջանում»,- ասաց պատգամավորը։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն արձագանքելով հարցին՝ ասաց․ «Որոտանն այն բնակավայրերից է, որտեղ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից սպասարկում չի իրականացվում և ջրամատակարարումն իրականացվում է բավականին վատ գրաֆիկով։ Ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը քննարկվում է իրականացնել վարկային ծրագրի շրջանակում։ Առաջիկայում քննարկումներն ավարտելուց հետո, կսկսվեն նախագծահաշվարկային փաստաթղթեր ձեռք բերել՝ ծրագրի իրականացման համար»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում