Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը: Այս մասին հայտնում է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Նա մանրամասնում է, որ, մասնավորապես, Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով հայցվել է որոշել Հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համապատասխանությունը Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 61-րդ, 64-րդ, 67-րդ, 78 րդ, 81-րդ հոդվածներին և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-285-Ն ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը Սահմանադրության 73-րդ հոդվածին:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
- Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
- ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում