Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ պատասպանելով այն հարցին, թե ինչ կարող են անել սպառողները փետրվարի 1-ից, երբ ուժի մեջ կմտնի Երևանի հանրային տրանսպորտի թանկացումը։
Նա նշեց՝ հույս ուներ, որ քաղաքային իշխանությունները կհրաժարվեին թանկացման մտքից, սակայն երեկ հույսը նվազել է, քանի որ տեսել է՝ գործադիրի անդամները լծվել են թանկացման արդարացման գործին։
ՀԿ նախագահն իրազեկեց, որևէ վարչական պատասխանատվություն նախատեսված չէ անհնազանդության ակցիայի համար։
«Ամենակարևոր բանն այն է, որ անհանազանդության ցանկացած ակցիա պետք է իրականացնել այնպես, որ հասարակական ընդվզում միմյանց մեջ չլինեն, այսինքն ցանկացած ընդվզման հասցեատեր պետք է լինի քաղաքային իշխանությունը։ Ընդվզումից հետո գործադիր իշխանությունը պետք է հասկանա մի բան, եթե կա ինչ-որ մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանություններն են, որոնք հղում են տալիս 2013 թ. փաստաթղթին։ Այո, իրենց խորհուրդ եմ տալիս, ոչ թե որպես նորաձևություն, այլ որպես կյանքի ուղի, նորձևությունն անցողիկ է, կրթությունը՝ մնայուն, մշտապես կրթվեք, հիմա էլ մի ալարեք, կադացեք ձեր գրած փաստաթղթերը»,-ասաց Պիպոյանը։
Հարակից հրապարակումներ`
- 600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
- ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում