Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն արարողակարգային արձագանք ապահովեցին, առանց բովանդակային հակափաստարկների։ Խնդրի շուրջ «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում իր կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հարցազրույցում հնչեցված թեզերի երրորդ մասը՝ ստորև։
▪Ալիևն ասում է, թե նոյեմբերի 9-ի 9-րդ կետն իրենց առայժմ բավարարում է, բայց Փաշինյանն դա էլ չի կատարում։ Այս պարագայում պարզ է, որ Ռուսաստանը շահագրգիռ կողմ է։ Ռուսաստանին ձեռք է տալիս այն, ինչ ասաց Ալիևը։ Թուրքիային այն ձեռք է տալիս, ԱՄՆ-ին կարող է ձեռք տալ կամ չտալ, բայց, ամեն դեպքում, այն տարբերակ է Թուրքիայի և Ադրբեջանի ամբիցիաները գոնե այս պահին բավարարելու համար։
▪Պրակտիկան ցույց է տվել, համենայնդեպս 2020 թվականից հետո, որ այն ինչի մասին ասում է Ալիևը, սովորաբար կյանքի է կոչվում և շատ՝ 90 % դեպքերում այն արդեն իսկ համաձայնեցված է լինում հայաստանյան այսօրվա վարչախմբի պարագլխի հետ։ Այսինքը ես չեմ կարծում որ Ալիևի հայտարարությունը մեծ սյուրպրիզ էր Նիկոլ Փաշինյանի համար։
▪Այդ բառապաշարը բազմաթիվ անգամ ասվել է և լուրջ դիմադրության այն չի արժանացել, որովհետև տվյալ պարագայում Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Նիկոլ Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին՝ իր ներքին քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
- Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
- Վիգեն Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտեն, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում