Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի փաստաբան Այրատ Խիկմատուլինը հայտնել է, որ մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Անցած տարի փետրվարի 11-ին Օլեգ Գուսովը Վլադիկավկազի «Ֆարն» շուկայից գնել է 12 ապակե շշով հանքային ջուր փաթեթավորված վիճակում։ Մեկ ժամ անց իր տան մոտ բացել է շշերից մեկն ու կում արել, ինչից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է, երկու օր անց մահացել է։ Փորձագիտական եզրակացության համաձայն, նրա մահվան պատճառ է դարձել «քիմիական տրավմայի հետևանքով առաջացած էկզոտոքսիկ շոկը՝ այն է կաուստիկ հեմոլիտիկ թույնով (քացախաթթու) թունավորումը։ Քիմիական վնասվածքն առաջացրել է բերանի, կոկորդի, կերակրափողի, ստամոքսի և այլնի լորձաթաղանթի այրվածքներ։
Հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու փաստի առթիվ, որն անզգուշությամբ առաջադրել է է մարդու մահ (ՌԴ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետ)։ Գուսովի այրին և դուստրերը հայց են ներկայացրել հանքային ջրեր արտադրող ընկերության և անհատ ձեռնարկատեր Իգոր Ալեքսանդրովիչ Իսուպովի դեմ։ Դեկտեմբերի վերջին Վլադիկավկազի Սովետսկի շրջանային դատարանը հայցին ընթացք չի տվել։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների արդյունքներով ապացուցել է, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար:
«Ջերմուկ գրուպ»-ը Գուսովների ընտանիքի հայցն անհիմն է անվանել։
«Քրեական գործը կասեցվել է։ Ինչքանով մեզ հայտնի է, հետաքննությունը դեռ անցյալ տարվա մայիսին հարցումներ է ուղարկել Հայաստան, սակայն պատասխանող կողմն անտեսում է հարցումները, թեև ընկերությունը պետք է շահագրգռված լինի լիարժեք քննությամբ և իր հեղինակության պաշտպանությամբ», - ասել է Խիկմատուլլինը։
Փաստաբանի խոսքով, գործի կասեցումից հետո ուսումնասիրվել են նյութերի պատճենները, նախապատրաստվել է քաղաքացիական հայց:
Հարակից հրապարակումներ`
- Անցած տարի մահացած ձեռնարկատեր Գուսովի ընտանիքը «Ջերմուկ-Գրուպ»-ից պահանջում է 1. 5 մրդ ռուբլի փոխհատուցում
- Ռուսաստանում «Ջերմուկ»-ը հասանելի է մանրածախ վաճառքում, միայն որոշ խմբաքանակներ են արգելափակված
- Վլադիկավկազում «Ջերմուկ»-ի փակ շշում հանքային ջրի փոխարեն եղած քացախը խմելուց հետո տղամարդը մահացել է
- Ռուսաստանում դադարեցվել է «Ջերմուկ»-ի առանձին խմբաքանակների վաճառքը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում