ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են, որ իրական հաշվարկներ չեն արվել։ Իսկ ներկայացված թվերը, որոնք որևէ կապ չունեն հաշվարկի մեթոդաբանության հետ, պարունակում են էական շեղումներ։
«Երեկ երբ բարկացած նայում էինք փաստաթղթերը, որոնք ներկայացրել է քաղաքապետարանը՝ որպես թանկացման հիմնավորում, զուգահեռ կարդացի հայտարարություն «կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում, որ արշավի նպատակն է սովորել տասնամյակներով տեղում չդոփել ու 2013-ի հաշվարկներով չի կարելի առաջնորդվել 2025-ին։ Այո, ես համաձայն եմ։ Չի´ կարելի առաջնորդվել 2013 թվականի հաշվարկներով»,-ասաց Պիպոյանը։
Նա հրապարակեց Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը, թե ինչ հիմքով է թանկացել տրանսպորտը։
«Տրանսպորտի ոլորտում ծախսերի հաշվարկի բաղադրիչների համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետի 24.09.2013 թ. H 4721Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից հաստատված չափորոշիչները Երևան քաղաքում ավտոբուսի ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկ հիմնավորումը, որի մասով կիրառվել է 2013-2024 թվականներին ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հաշվարկված գնաճի միջինացված ցուցանիշը»,-հատված ընթերցեց Պիպոյանն ու ընդգծեց, սա նույնն է, որ Երևանի քաղաքապետարանը խոստովանել է, որ որևէ նոր հաշվարկ չկա, առաջնորդվել են մի հաշվարկով, որը նախկին իշխանությունները մերժել են՝ հասկանալով, որ դրանք սխալ են։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում