Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«ԱՄՆ նոր նախագահի վերադարձը Սպիտակ տուն որոշակիորեն ասոցացվում է սպասումների և անորոշությունների հետ»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, թեև վերջինս նախընտրական արշավի և ընտրվելուց հետո` մինչև պաշտոնը ստանձնելու ժամանակահատվածը, հրապարակել է ներքին և արտաքին քաղաքական հարցերով իր դիրքորոշումներն ու անելիքները, սակայն պարզ է, որ ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանալու կամ մատնանշված սցենարներով ու ելքերով:
«Առանցքային խնդիրն աշխարհում աստիճանաբար հետին պլան մղվող խաղի այն կանոններն էին, որոնք ամրագրվել էին երկրորդ աշխարհամարտից հետո և ուժի կիրառման սկզբունքի առաջին պլան գալն է:
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է` վերլուծելու, թե իրենց հնարավոր ագրեսիան Հայաստանի նկատմամբ, մասնավորապես, այսպես կոչված, միջանցքի կամ դրա անվան տակ, Նախիջևանի հետ ուղիղ կապի նպատակով, ի՞նչ հակազդեցություն կամ հետևանքների կհանգեցնի:
Արտաքին բարենպաստ միջավա՞յր, թե՞ խոչընդոտող գործոններ. շատ բան կերևա առաջիկայում, երբ «հողի վրա» առավել հստակ կդառնա, թե հիմնական դերակատարները միմյանց հետ առևտրում ի՞նչ զիջումների կգնան, ո՞ր ռեգիոնների կամ երկրների հաշվին և որ ամենակարևորն է` արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
- Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
- Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
- Այնպես չէ, որ փաստաթղթով մենք անմիջապես ԱՄՆ-ից տրամադրվող անվտանգության ինչ-որ բարձիկ ենք ձեռք բերում. Սուրեն Սարգսյան
- Թրամփի համար կա անհամեմատ ավելի քիչ ջանքերով Հայաստանի և Ադրբեջանի միջև խախաղության հասնելու հնարավորություն. WSJ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում