Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե որտեղից են սկսելու և շարժվելու սահմանազատման գործընթացը։ 24 ժամ հետո Միացյալ թագավորության կառավարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել սահմաններից 5 կմ մոտենալ , չերթևեկել Նոյեմբերյան-Իջևան ճանապարհով , քանի որ այդ հատվածները վտանգավոր են։ Թեկուզ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է,թե Կիրանցի հատվածն ամենաապահով հատվածն է, բայց բրիտանացի գիտնականներն ու հետախույզները չեն կիսում այդ կարծիքն ու կոչ են անում հենց այդ հատված չգնալ։ Հոկտեմբեր ամսին Փաշինյանը հայտարարում է,թե առաջարկ են ուղարկել Ադրբեջանին,թե որ հատվածից սկսել սահմազատումը։ Ուզում եմ իմանալ,թե ո՞ր հատվածն էիք առաջարկել։ Տրամաբանական էր, որ սահմանազատման աշխատանքները սկսվեր հարավից՝ Մեղրիից։ Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ, որոնք ասում են,թե Հայաստանի տարածքում ինչ-որ անկլավներ ունենք»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ի պատասխան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց․ «Ձեր հարցին պատասխանելուց առաջ երկու զգացմունքով կիսվեմ՝ զարմանք և հարգանք։ Հարգանքս եմ ուզում հայտնել, որ այդքան հմտորեն, գունագեղ բռնեցիք բրիտանական կառավարության մաքսային, սահմանային հարցը կապեցիք Շուռնուխի հետ, հետո հելաք հյուսիս, մտաք Կիրանցով անցաք գնացիք հայ-ադրբեջանական սահման։ Հետո զարմանքս եմ ուզում հայտնել Ձեր խմբակցության հարցերի կապակցությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում