Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են ռազմական գործողությունների վայրում և անհետացել են, նաև ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք սեպտեմբերի 13-14-ի հարձակման ժամանակ եմ մնացել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, և այդ մարդկանց տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում, չնայած այն հանգամանքին, որ այդ մարդիկ չեն տիրապետում, տնօրինում և օգտագործում այդ տրանսպորտային միջոցը»,-խորհրդարանում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նա ասաց, թե պետք է նորմ նախատեսվի, որպեսզի այդ մարդկանց հարցն էլ լուծվի և առաջարկեց առաջինից երկրորդ ընթերցում այդ հարցն էլ կարգավորվի։
Հարցը զեկուցող ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն ասեց, որ օրինագիծը վերաբերվում է հանցագործության հիմքով քրեական վարույթներով քաղաքացիների տիրապետությունից դուրս հայտնված տրանսպորտային միջոցներին, որոնք ազատվում են փոխադրամիջոցի գույքահարկից։
«Եթե ձեր ասած դեպքերը կընկնեն կարգավորվող տրանսպորտային միջոցների շրջանակի մեջ, ապա նոր կարգավորումները նաև նրանց կվերաբերվի»,-ասաց փոխնախարարը և նշեց, որ կարող են քննարկել առաջարկը, որովհետև տարբեր հարցեր են և փոխհատուցման տարբեր ռեժիմներ են գործում։
Մկրտչյանը նաև հայտնեց,որ քաղաքացին գույքահարկից ազատվում է հանցագործության՝ մեքենայի առևանգման հիմքով քրեկան վարույթ սկսելու պահից մինչև այն սեփականատիրոջը վերադարձնելը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում