
Սա հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու. Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ.
«Սիրելի հայրենակիցներ,
Ինձ համար մեծ պատիվ է ընտրվել ՀՀ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ: Սա ոչ միայն նոր պատասխանատվություն է ինձ հարազատ ոլորտում, այլև հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու մեր երկրի առողջապահական համակարգը բարելավելու համար:
Սիրելի ժողովուրդ, ձեր առողջությունը մեր առաջնահերթություներից է, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի որակյալ բժշկական ծառայությունները հասանելի լինեն բոլորիդ համար:
Սիրելի բուժաշխատողներ, մենք շոշափելի քայլեր կձեռնարկենք, որպեսզի ձեր դժվարին աշխատանքը գնահատվի, ու դուք ստանաք այն աջակցությունն ու պայմանները, որոնք անհրաժեշտ են ձեր կյանքներ փրկող պարտականությունները լավագույնս կատարելու համար:
Համատեղ ջանքերով, ԱԺ-ի և կառավարության մեր գործընկների հետ, մենք կկարողանանք շատ ավելին անել մեր ժողովրդի առողջության պահպանման համար:
Հարգանքով,
Արսեն Թորոսյան»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ, 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
- «Հրապարակ». Լուսինե Բադալյանը չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը
- Ուզում եմ ասել, թե ինչ է նշանակում «Առողջապահություն». Առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյան