Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ ունենալու ձեր պատասխանատվության բեռով։ Հավանաբար այդ պատասխանատվության տրամաբանության շրջանակում, սոցիալական ցանցերում բացառապես հայհոյանքներով հայտնի ձեր կուսակցին, որը կոռուպցիոն սկանդալների մեջ է ներգրավված, առաջարկեցիք ԲԴԽ անդամի պաշտոնում։ Քանի որ ՔՊ խմբակցությունը զրո մասնակցություն ունեցավ քննարկմանը, զրո պարզաբանում ներկայացրեց թեկնածուի հետ կապված, որպես ՔՊ վարչության նախագահ, ստիպված եմ, հարցը ձեզ տալ։ Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում Ձեր ՔՊ վարչության նիստի ժամանակ, երբ Ալեքսանդր Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում»,- այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ առաջարկելով տարբերակներ․
«Տարբերակ մեկ՝ սեռական բնույթի իր հայհոյանքները, տարբերակ երկու՝ ՔՊ-ական լինելը, տարբերակ երեք՝ կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված լինելու լուրերը և տարբերակ չորս՝ առաջարկեք ձեր տարբերակը»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Տարբերակ չորս՝ ԲԴԽ նախագահի թեկնածության համար անհրաժեշտ պարամետրերի առկայություն։ Հիմա, որ դուք ասում եք՝ «ձեր ստեղծած, ձեր ստեղծած», մեր ստեղծած ինստիտուտները իրենց ինստիտուցիոնալ դերը կատարել են, ձեր ստեղծածը չի կատարել։ Այդ ինստիտուտները հենց նման դեպքերի համար են ստեղծվել, որ լինեն տարբեր ֆիլտրեր»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում