
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին ալիքին հայտնել են Վրաստանի դատախազությունից։
Նշվում է, որ Գիորգի Գախարիայի հարցաքննությունը կապված է հունվարի 15-ին «Շերատոն Բաթումում» տեղի ունեցած միջադեպի հետ։
Հիշեցնենք, որ ունվարի 15-ին Բաթումում հարձակման է ենթարկվել Գիորգի Գախարիան։ Ներքին գործերի նախարարությունը հարձակման փաստով հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։