Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։ Reuters-ի հաղորդմամբ, այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, գործակալության տվյալներով, Զելենսկու կողմից մատնանշված թիվը մոտավորապես հավասար է 2020 թվականի դրությամբ ֆրանսիական բանակի թվին։
«200 հազարը նվազագույնն է։ Սա նվազագույնն է, հակառակ դեպքում ոչինչ չի լինի»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում