Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և «Հանրապետություն» խմբակցությունները կբերեն տոմսային համակարգի նոր փաթեթ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նրա խոսքով՝ Ավինյանն այն չի անում նրա համար, որ մտածում է ժողովրդի մասին, այլ մի պատճառով, որ ժողովուրդն ասել է, որ բոյկոտում է տոմսային համակարգը և չի ընդունում առաջարկած գները:
«Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ։ Ժողովրդի պահանջը անփոփոխ է` առավելագույնը 100 դրամ»,- ասաց Մարությանը և հավելեց. «Մենք գործ ունենք ՔՊ-ի հետ, պետք է շատ աչալուրջ լինենք, քանի որ նրանք փորձելու են ամեն ինչ մանիպուլացնել»:
Հարակից հրապարակումներ`
- Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
- Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
- Հարց ԿԲ-ին, ԹելՍել-ն արդյոք ունի՞ լիցենզիա տոմս վաճառելու համար. Մարության
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում