Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ թալանել են իր տունը։
«Այո, թալանել են, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, մեկ ժամացույց։ Ընդհանուր վնասը 7-8 միլիոն դրամ է, քեշը՝ 3 միլիոն դրամի կարգին էր։ Բանկային համակարգում էլ ունեմ գումար, պարզապես երբեմն կարիքներ է լինում, կանխիկացնում ես ու հավաքում»,- ասաց նա։
Հ.Հակոբյանն ասաց, որ ինքը հունվարի 14-ին դիմել է ոստիկանություն, քանի որ այդ օրն է վերադարձել տուն։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին։
«Միացյալ Նահանգներ էի գնացել։ Իմ երեխաները բնակվում են ԱՄՆ-ում։ Քաղաքացի չեն։ Ամուսնալուծված ենք նախկին կնոջս հետ։ Նախկին կինս ամուսնացել է Ամերիկայում բնակվող քաղաքացու հետ, ես նախընտրել եմ, որ երեխաներս մեծանան իրենց մոր հետ, դեմ չեմ դրան»,- ասաց Հ.Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
- Նիկոլի աներձագն ու ՔՊԿ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը VIP-ով մեկնել են Լոնդոն՝ ֆուտբոլ նայելու
- Փաշինյանի աներձագը հրապարակել իր կոշիկների լուսանկարը
- Փաշինյանի աներձագը այս տարի 7 անշարժ և 1 շարժական գույք է հայտարարագրել
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում