Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով ոսկերիչների բողոքների մասին հարց հնչեցրեծ ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի հարցին՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն ասաց՝ ոսկերիչները բարեխիղճ հարկ վճարողներ են, շրջանառության հարկը 10 տոկոս դարձնելուց հետո մտավախություն ունեն, որ ոսկերչական ապրանքը կթանկանա, իսկ քաղաքացիների գնողունակության նման պայմաններում կլինի պահանջարկի անկում։
«Մեր տնտեսվարողներն անհանգստություն ունեն, խնդրել են փոխանցել։ Ոսկերչության ոլորտի տնտեսվարողներն ասում են, որ իրենք խնդիր ունեն հումքի ձեռքբերման փաստաթղթավորման հետ։ Եթե փաստաթղթավորված հումք են գնում, ապա ապրանքի գնի լուրճ բարձրացում են ակնկալում»,-ասաց Բագրատյանը։
Փաշինյանն ասաց, իշխանությանը մեղադրում են, որ ստվերային շրջանառությունը բավարար չափով չեն կրճատում։
«Ասում են՝ թալանածը հետ չեք բերում, մարդիկ ինչի՞ հիման վրա են ասում, ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած։ Եթե նույնիսկ ասում են՝ մենք ենք կանգմած, այս քայլով ասում ենք, եկեք, տեսնենք՝ հիմա ո՞վ է կանգնած։ Թողեք այս բարեփոխումը հանդիպի իր պրոբլեմին, գնանք այդ պրոբլեմն էլ լուծենք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում